ՕՊԵԿ-ն ու ԵՄ-ն Հայաստանին կտրամադրեն € 56,5 միլիոն` «կանաչ» ծրագրերի համար
12.10.2023 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://guardian.ng/

€50 միլիոն արժողությամբ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը։
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական աջակցություն՝ €6.5 մլն ծավալով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: