ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) սեպտեմբերին 32 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8.531.382 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 36.963.318 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 12 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 19․040․000 ՀՀ դրամ, հնարավոր տուգանքի գումարը՝ 10․500․000 ՀՀ դրամ:11 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 44․150․000 ՀՀ դրամ։ Tweet Դիտում՝ 1791