«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար

02.10.2023 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայրենակից» #IDBank
Արցախի հայերի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։

«Հաշվի առնելով փաստը, որ բռնի տեղահանման հետեւանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջեւ են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ բանկի համար կարեւոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաեւ առաջնային բանկային ծառայությունների մասով. «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնային կարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով»։

«Հայրենակից» փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները․

-    Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը կտրամադրվի անվճար՝ երեք տարի ժամկետով առանց սպասարկման վճարի,
-    0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչեւ 1 մլն դրամ,
-    50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
-    Քարտերից ելքերի եւ մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
-    Մինչեւ 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
-    Անվճար պահատուփերի տրամադրում մինչեւ 30 օր ժամկետով,
-    Դոլարային եւ ռուբլու հաշիվներին մինչեւ 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն,
-    Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների եւ տեղեկանքների տրամադրում։

Նշվում է, որ փաթեթը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնք ունեն Արցախի տարածաշրջանում տրամադրված անձնագիր (անձնագիրը տրված է 070-ի կողմից) կամ ում հաշվառման հասցեն Արցախի Հանրապետությունում է։ Փաթեթի միացումն ու սպասարկումն ամբողջովին անվճար է։ Փաթեթում ներառված ծառայությունները կարող են փոփոխվել եւ հարմարեցվել ըստ հաճախորդների կարիքների։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել IDBank-ի պաշտոնական կայք, իսկ փաթեթին միանալ կարելի է՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Մասնաճյուղերի աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW