Արցախի պետնախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը

18.09.2023 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախի պետնախարար #Արթուր Հարությունյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արթուր Հարությունյանին նշանակել է պետական նախարար:

Սամվել Շահրամանյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետեւյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8) ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:
Դիտում՝ 3424

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW