Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով մի շարք ընկերություններ կարող են օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակներ եւ սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80%-ը եւ ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան եւ այլ երկրներ։ Արդեն իրականացվել է 159.9 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ 1.7 մլրդ դրամի ներդրում քարշակների եւ կիսակցորդների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչեւ 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102.6 մլն դրամ:«Սոլար-5» ընկերությունը կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ եւ ռազմավարական զարգացման համար։ Ծրագրի շրջանակում փաստացի արդեն իսկ իրականացվել է 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել եւս 60.6 մլն դրամի ներդրում հավելվածում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.8 մլն դրամ:«Պակ Պեն» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի եւ նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում եւ 773 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչեւ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 773 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 48.6 մլն դրամ:«Սարանիստ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 335.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43.4 մլն դրամ:«Վ.Ա.Շ․ Տրանս» ընկերությունը ներմուծվող սարքավորումները եւ քարշակները կօգտագործի ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի եւ համալրող այլ աքսեսուարների, եվրոդուռ-լուսամուտների եւ գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության եւ վերջնական արտադրանքի տեղափոխման (արտահանման) համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 797 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչեւ 200-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53 մլն դրամ։ Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջոցով: «ԳՌՕՄ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող եւ մաքրող միջոցների («Նաշ Սադ» ապրանքային նշանի ներքո) արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի ներդրում հումքի եւ 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Կստեղծվի 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 870 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 55.5 մլն դրամ:«Ասկե գրուպ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի պողպատե ամրանների եւ պողպատե աղացագնդերի արտադրության համար։ Արդեն իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, որից 955 մլն դրամը հաստոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը վերջինիս տեղակայման աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 93 նոր աշխատատեղ՝ մինչեւ 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 955 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95.5 մլն դրամ: Tweet Դիտում՝ 2023