Միջազգային հաշվարկների բանկը կօգնի Վրաստանին զարգացնել թվային լարին

11.09.2023 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստանի Ազգային բանկը #Հաշվարկների միջազգային բանկի ինովացիոն կենտրոն #BISIH

Վրաստանի Ազգային բանկը կհամագործակցի Հաշվարկների միջազգային բանկի ինովացիոն կենտրոնի (BISIH) հետ թվային լարիի ներդրման հարցերում։

BISIH ինովացիոն կենտրոնը, որը հիմնադրվել է 2019 թվականին, նպատակ ունի խթանել նորարարությունն ու ֆինտեխ էկոհամակարգի զարգացումը` ընդլայնելով համագործակցությունը կենտրոնական բանկերի միջեւ:

Վրաստանի Ազգային բանկը կմիանա BISIH-ի հոնկոնգյան Aurum եւ mBridge նախագծերին:

Aurum-ը Հոնկոնգի կենտրոնական բանկի մանրածախ թվային արժույթի նախագիծ է, իսկ mBridge-ը կենտրոնական բանկերի թվային արժույթով միջազգային նախագծերից է, որն ուղղված է միջսահմանային վճարումների զարգացմանը։

Այն Հոնկոնգում BISIH-ի եւ Ասիայի ու Մերձավոր Արեւելքի չորս կենտրոնական բանկերի համատեղ նախագիծն է:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 2-ին Դիլիջանում կայացած «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի իր ելույթում խոսել էր թվային դրամի հեռանկարների մասին:

«Թվային դրամի գաղափարը հանրային հաճախակի քննարկման թեմա է, եւ մենք շեշտում ենք այս տեսակի արժույթի համար ամուր ենթակառուցվածքն ապահովելու եւ դրա վերաբերյալ համապարփակ պատկերացում ձեւավորելու անհրաժեշտությունը՝ արդյունավետ շրջանառությունը խթանելու համար», - ասել էր նա:

«ՀՀ ԿԲ-ն, ծառայելով որպես պետական եւ մասնավոր հատվածների միջեւ կարեւոր հանգույց, առաջատար դեր է ստանձնել Հայաստանում թվային հասարակության եւ տնտեսության կառուցման գործում՝ ձեւավորված ամուր ինստիտուցիոնալ կառուցակարգի շուրջ, որը համապատասխանում է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Թվային հասարակության եւ տնտեսության տեսլականը կառուցվում է համապարփակ էլեկտրոնային նույնականացման ազգային հարթակի եւ կիբեռանվտանգության կուռ շերտի փոխլրացնող սյուների վրա, որոնք փոխկապված են տվյալների կայուն փոխգործունակության եւ կառավարման լավագույն չափորոշիչներով: Նախաձեռնել ենք նաեւ ազգային վճարային ենթակառուցվածքի վերանայում՝ նպատակ ունենալով ապագայում պաշտպանելու մեր վճարային համակարգը՝ այն դարձնելով ավելի ամուր, ավելի դիմացկուն եւ ավելի ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի բավարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարիքները», - նշել էր Մարտին Գալստյանը:

Դիտում՝ 5061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW