IDBank-ի SoftPOS հավելվածն Android սմարթֆոնը վերածում է վճարային տերմինալի

08.09.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #SoftPOS
IDBank-ի SoftPOS հավելվածն Android սմարթֆոնը վերածում է վճարային տերմինալի, ինչի համար պարզապես պահանջվում է, որ սմարթֆոնն ունենա NFC ընթերցելու հնարավորություն։

SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է՝ նախատեսված փոքր կամ շարժական բիզնես ունեցողների համար:

IDBank-ից հայտնել են, որ վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման եւ սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ եւ այլն), որոնք կարող են օգտվել հետեւյալ առավելություններից․
 
•    Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ եւ պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:
•    Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։
•    Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, եւ Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի եւ ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։
•    SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ եւ անհպում վճարումներ կրեդիտային եւ դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաեւ Apple Pay եւ Google Pay վճարման եղանակներով:
 
SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի տվյալները՝ անցնելով հղումով կամ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը եւ բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 13333

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW