Օգոստոսին արձանագրվել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 36 դեպք

08.09.2023 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խախտում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ-ից հայտնել են, որ 36 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․811․405 ՀՀ դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 22․629․848 ՀՀ դրամ։

12 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 2․950․000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 2․600․000 ՀՀ դրամ:

Նշվում է, որ 8 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 185․250․000 ՀՀ դրամ։   
Դիտում՝ 1582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW