Եվրոպական ԿԲ-ին հորդորում են շարունակել տոկոսադրույքների բարձրացումը
07.09.2023 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ euobserver.com

Ընդհանուր առմամբ, եվրոգոտում սպառողական գների աճը դանդաղում է, սակայն հիմնական գնաճը մնում է կայուն, նշում են ՏՀԶԿ-ում:
«Եվրոպական կենտրոնական բանկը պետք է պահպանի գնաճը նպատակային մակարդակին վերադարձնելու հաստատակամությունը, որպեսզի կանխի բարձր գնաճային սպասումների ամրագրումը: Կարգավորողը պետք է շարունակի տոկոսադրույքների բարձրացումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի դեպի 2% թիրախ կայուն շարժման հասնելու համար», - ասվում է ուսումնասիրության մեջ:
«Հաշվի առնելով գնաճի կայունությունը, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է միասին աշխատեն: Գնաճի թուլացումը կպահանջի եւ՛ սահմանափակող դրամավարկային քաղաքականության պահպանում, եւ՛ ավելի մեծ ջանքեր՝ ապահովելու, որ հարկաբյուջետային քաղաքականությունը դառնա ավելի նպատակային»,- գրում են հեղինակները։
Միեւնույն ժամանակ, ՏՀԶԿ-ն ընդգծում է, որ եվրոգոտու տոկոսադրույքների բարձրացումը մեծացնում է ֆինանսական խոցելիությունը, հատկապես մասնավոր հատվածում մեծ պարտքեր ունեցող երկրներում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: