Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոն կկառուցվի

07.09.2023 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #Համաշխարհային առեւտրի կենտրոն
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին եւ «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշմանը:
 
Երեւանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին» ընկերությանը. նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների համար, համերգասրահ, ցուցասրահներ, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա:

Նշվում է, որ ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։ Ծրագրի գնահատված արժեքը կազմում է մոտ $212 մլն։ Կստեղծվի 10 000 աշխատող:  

«Առեւտրի համաշխարհային կենտրոնը ցանց է, այսպես ասած, բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում նույնպես այդ դրոշակը տեղադրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա։  Կառավարությունը կունենա մոտ 20% բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձեւով՝ որեւէ սահմանափակում այդ բաժնեմասը տնօրինելու մենք չունենք»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «այս մասշտաբի ներդրումը նաեւ լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»։
Դիտում՝ 2463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW