Հայ գործարարների ասոցիացիան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իտալա-ռուսական առեւտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երեւանում անցկացրել է հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։ Միջոցառումը անցկացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի եւ Իտալա-ռուսական առեւտրային պալատի միջեւ կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։ Այսուհետ https://www.armassociation.com/hy/partners հասցեով ցանկացած հայ գործարար կարող է լրացնել հայտադիմում եւ նշելով թե իտալական որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշել է իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.«Հայաստանի առեւտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է $ 200 մլն. աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 41%: Tweet Դիտում՝ 1616