Մարտին Գալստյանը խոսել է թվային դրամի հեռանկարի մասին

04.09.2023 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Կենտրոնական բանկ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 2-ին Դիլիջանում կայացած «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի իր ելույթում խոսել է թվային դրամի հեռանկարների մասին:

«Թվային դրամի գաղափարը հանրային հաճախակի քննարկման թեմա է, եւ մենք շեշտում ենք այս տեսակի արժույթի համար ամուր ենթակառուցվածքն ապահովելու եւ դրա վերաբերյալ համապարփակ պատկերացում ձեւավորելու անհրաժեշտությունը՝ արդյունավետ շրջանառությունը խթանելու համար», - ասել է նա:

«ՀՀ ԿԲ-ն, ծառայելով որպես պետական եւ մասնավոր հատվածների միջեւ կարեւոր հանգույց, առաջատար դեր է ստանձնել Հայաստանում թվային հասարակության եւ տնտեսության կառուցման գործում՝ ձեւավորված ամուր ինստիտուցիոնալ կառուցակարգի շուրջ, որը համապատասխանում է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Թվային հասարակության եւ տնտեսության տեսլականը կառուցվում է համապարփակ էլեկտրոնային նույնականացման ազգային հարթակի եւ կիբեռանվտանգության կուռ շերտի փոխլրացնող սյուների վրա, որոնք փոխկապված են տվյալների կայուն փոխգործունակության եւ կառավարման լավագույն չափորոշիչներով: Նախաձեռնել ենք նաեւ ազգային վճարային ենթակառուցվածքի վերանայում՝ նպատակ ունենալով ապագայում պաշտպանելու մեր վճարային համակարգը՝ այն դարձնելով ավելի ամուր, ավելի դիմացկուն եւ ավելի ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի բավարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարիքները», - իր ելույթում նշել է Մարտին Գալստյանը:

«Միեւնույն ժամանակ, մենք մշտապես գիտակցում ենք թվայնացման հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ թվային տնտեսությունում գործարքների արագությունն ու չափը, որոնք կարող են ապագայում սպառնալիք դառնալ ֆինանսական կայունության համար: Մեր ուշադրության տիրույթում են շարունակում մնալ նաեւ այն ռիսկերը, որոնք բխում են կրիպտոակտիվների տարածումից եւ որպես բորսաներ ներկայացող չլիցենզավորված բանկերից», - ասել է նա:
Դիտում՝ 1828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW