ԱՄՀ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը

02.09.2023 | 08:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում եւ երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին:

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջեւ արդյունավետ գործակցությունը:
Դիտում՝ 1510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW