Քննարկվել է Իրանից բեռնատարների համար Հայաստան մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը

25.08.2023 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀՀ #Իրան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ու Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը նրանք անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջեւ ծագող խնդիրների արագ եւ արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաեւ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաեւ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։
Դիտում՝ 5608

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW