Իդրամ Ջունիորը Back to School Market-ի գլխավոր գործընկերն է

25.08.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ Ջունիոր #Back to School Market
Օգոստոսի 25-ին, 26-ին եւ 27-ին Իդրամ Ջունիորը կմասնակցի Back to School էքսպոյին։

Back to School էքսպոն նախատեսված է աշակերտների, ուսանողների եւ նրանց ծնողների համար, քանի որ երեք օր անընդմեջ նրանք հրաշալի հնարավորություն կունենան մասնակցելու ամենատարբեր միջոցառումներին եւ օգտվելու մի շարք հատուկ առաջարկներից։

Իդրամից հայտնել են, որ տոնավաճառի շրջանակում կազմակերպվելու են մանկական միջոցառումներ, վարպետաց դասեր, մրցույթներ, սեղանի խաղեր, որոնց մասնակիցը կարող են դառնալ էքսպոյով հետաքրքրված բոլոր անձինք։

Back to School էքսպոյին մասնակցելով՝ ուսանողներն ու աշակերտները կարող են ձեռք բերել ուսման համար նախատեսված լավագույն ապրանքները հատուկ զեղչերով՝ գնումների դիմաց ստանալով նվերներ կամ զեղչեր։

Էքսպոյին ներկայացված են լինելու տասնյակ կազմակերպություններ՝ Back to School խորագրով հատուկ նախադպրոցական առաջարկներով ու զեղչերով։ Տոնավաճառին կմասնակցեն գրախանութներ, հրատարակչություններ, մանկական հագուստի խանութներ, սեղանի ժամանցային խաղեր, մանկական խնամքի պարագաներ, զարգացման կենտրոններ եւ մի շարք այլ ոլորտների կազմակերպություններ։

«Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ բերել երեխայի ծննդյան վկայականը, որովհետեւ Ջունիորը կօգնի Ձեզ անցնել նույնականացում եւ կատարել գնումներ անմիջապես Իդրամ Ջունիորով։ Տեղում նույնականացում անցած օգտատերերը կունենան հնարավորություն ստանալու բացառիկ բրենդային նվերներ Իդրամ Ջունիորի կողմից։

Օգոստոսի 28-ին Իդրամի գործընկեր Book Nook գրախանութի ծննդյան տարեդարձն է, եւ տեղում Իդրամ Ջունիորով վճարման դեպքում կարելի է ստանալ անակնկալ՝ բրենդային նոթատետրեր Ջունիորի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Նոր Գրախանութ», «Դավինչի» եւ «Դավինչի էքսկլյուզիվ» գրախանութներում Իդրամ Ջունիորով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ Ջունիորի բրենդային նվերներ եւ Տիկնիկային թատրոնի տոմսեր։

Տոնավաճառը կգործի Անգլիական այգում օգոստոսի 25-ին, 26-ին եւ 27-ին՝ ժամը 11։00-21։00-ն, մուտքն ազատ է բոլորի համար։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW