Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի 4 մլրդ դրամի միջպետական վարկ

24.08.2023 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լեռնային Ղարաբաղ #Հայաստան #վարկ
Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով միջպետական վարկ կտրամադրվի:

Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Նախատեսվում է վարկը հատկացնել հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:
 
Դիտում՝ 4724

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW