Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

16.08.2023 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #ասֆալտապատում
Օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում՝ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղեւորատար, այնուհետեւ 8 բեռնատար երթեւեկելի ուղիներում, կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:  

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ աշխատանքները կիրականացվեն բեռնատար եւ թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների երթեւեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի պատճառով աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:
Դիտում՝ 5000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW