Պուտինը մասնակի դադարեցրել է հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ երկրների հետ

08.08.2023 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը մասնակի դադարեցնում հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ պետությունների հետ։

Փաստաթղթից հետեւում է, որ դադարեցվում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են եկամուտներին ու գույքին:

Պուտինը հրամանագրում հիշատակվում են դրույթներ Լեհաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Սլովակիայի, Ալբանիայի, Բելգիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Չեռնոգորիայի, Չեխիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Իսպանիայի, Լիտվայի, Իսլանդիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Սինգապուրի, Մալթայի եւ Ճապոնիայի կքնված համաձայնագրերը:

Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է մշակել համապատասխան օրենքներ եւ դրանք ներկայացնել Պետդումայի քննարկմանը։ Համաձայնագրերը, ինչպես հետևում է հրամանագրից, կասեցվում են մինչև «օտարերկրյա պետությունների կողմից Ռուսաստանի Դաշնության օրինական տնտեսական և այլ շահերի, նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների թույլ տված խախտումների վերացումը»:
Դիտում՝ 5043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW