Ուկրաինայի ոսկեարժութային պահուստները գերազանցում են $ 39 միլիարդը

01.08.2023 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Ուկրաինայի ոսկեարժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի եւ կազմում են ավելի քան 39 միլիարդ դոլար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Անդրեյ Պիշնին ասել է, որ պահուստները հիմնականում գոյանում են միջազգային ֆինանսական աջակցության շնորհիվ։

Ապրիլի 9-ին Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն հայտարարել էր, որ ոսկեարժութային պահուստները հասել են 10 տարվա ընթացքում պատմական առավելագույն մակարդակի եւ գերազանցել են $ 30 միլիարդը։

Ուկրաինայի 2023 թվականի պետական բյուջեն ընդունվել է $ 38 միլիարդ պակասուրդով։
Դիտում՝ 1690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW