ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելությունը նոր տնօրեն ունի
31.07.2023 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Asian Development Bank

Հուլիսի 31-ից նա կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում եւ կհամակարգի բանկի հարաբերությունները կառավարության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ: Դոն Լամբերտը նաեւ կվերահսկի երկրի գործընկերության ռազմավարության (2024-2028) կյանքի կոչումը, որը հիմնված է ԱԶԲ-ի մինչ օրս կատարած աշխատանքի վրա:
«ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման խոշորագույն գործընկերներից մեկն է, պատիվ ունեմ էլ ավելի ամրապնդելու մեր աշխատանքը՝ օգնել բարելավել հայ ժողովրդի կյանքի որակը: Հավատարիմ ենք մնում աջակցել կառավարության ջանքերին՝ բարելավելու հանրային ծառայությունները, խթանելու մասնավոր հատվածի զարգացումը եւ նպաստել կլիմայի եւ աղետների ռիսկերի դիմակայունությունը»,- նշել է Դոն Լամբերտը:
Նա ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձ ունի, որից 15 տարին՝ ԱԶԲ-ում: Դոն Լամբերտը եղել է բանկի Վիետնամի մշտական առաքելության մասնավոր հատվածի զարգացման, նաեւ՝ կորպորատիվ վերականգնման բաժնի ղեկավար: Աշխատել է Հնդկաստանում եւ Շրի Լանկայում ֆինանսական հատվածի զարգացման, ինչպես նաեւ ԱԶԲ-ի ֆինանսական հաստատությունների պորտֆելի վարկային ռիսկերի կառավարման վրա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: