Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ բանկն աշխատում է նոր թվային լուծումների եւ գործիքների մշակման ուղղությամբ:AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց «բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ ֆինանսական համակարգը բախվում էր նոր մարտահրավերների»: «Միաժամանակ, դա մի շրջան էր, երբ ռիսկերի զսպմանը միտված հավասարակշռված գործելաոճը պիտի զուգակցվեր ծառայությունների թվայնացմանը, նոր պրոդուկտների ու առաջարկների ներդրմանն ուղղված համարձակ քայլերով: Կարծում եմ՝ հաջողությամբ սկսել ենք այդ շրջանը, ինչի ապացույցն են թե՛ Բանկի նոր առաջարկները՝ հիմնականում թվային տիրույթում, թե՛ գրանցված արդյունքները», - ասել է Անդրանիկ Գրիգորյանը:Նա հիշեցրել է, որ Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել մոբայլ հավելվածը, «ինչը ոչ միայն նպաստեց բանկի համապատասխան իմիջի ձեւավորմանը, այլև պարտավորեցրեց զարգանալ, լինել մի քայլ առաջ»: «Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում մի քանի թվային հարթակում: Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ տեսանկյունից լավագույններից է և, բացի արդեն սովորական դարձած գործառնությունների ապահովումը, հաճախորդին հնարավորություն է տալիս վերահսկել կենսաթոշակային հաշիվը, կառավարել բաժանորդագրությունները Visa stop payment համակարգի միջոցով, գնել պարտատոմս: Ի դեպ, ոչ միայն գնել, այլև դառնալ պարտատոմսի սեփականատեր՝ առանց բանկ այցելելու. Մեր ներդրված լուծման շնորհիվ անգամ դեպոզիտար հաշիվը բացվում է hավելվածի միջոցով հայտի լրացմամբ», - նշել է Անդրանիկ Գրիգորյանը:Նա ասել է, որ Converse Business-ը ֆինանսների կառավարման հարմարավետ ու պարզ հավելված է բիզնեսի համար՝ գործառույթների պատվիրակման, ֆինանսների շարժը դիտելու, տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ: «Իսկ ծառայությունների, առևտրի ոլորտի կամ առաքմամբ զբաղվող ընկերություններին առաջարկում ենք նաև C-POS և C-PAY նորարար թվային լուծումները, որոնք հեշտացնում են անկանխիկ վճարումների ընդունումը», - ավելացրել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը:Խոսելով անվտանգային նոր մարտահրավերների մասին, Անդրանիկ Գրիգորյանը շեշտել է, որ «մենք պարբերաբար թարմացնում ենք նաև անվտանգությունն ապահովող գործիքակազմը»: «Կոնվերս Բանկում գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Ավելին, վերջերս ներդրվեց վստահելի սարք համակարգը, ինչի շնորհիվ հաճախորդները նույնականացվում են նաև թվային հարթակ մուտք գործելու սարքով, իսկ կասկածի պարագայում համակարգը արգելափակվում է», - ասել է նա: Tweet Դիտում՝ 12140