2023-ի 1-ին կիսամյակում պետբյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով

27.07.2023 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #եկամուտ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:

Կառավարությունից հայտնել են, որ խորհրդակցությանն անդրադարձել են կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման եւ ներմուծման տեմպերին:   

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին եւ պատշաճ իրականացնելու վերաբերյալ:
Դիտում՝ 1938

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW