Մաքսային ծառայողները կվերապատրաստվեն վարքագծի կանոնների ուղեցույցով

03.07.2023 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։

Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչեւ մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» եւ պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին, ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:



4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։

Պետական կառավարման համակարգում նախադեպային ուղեցույցը համապատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին։
Դիտում՝ 4211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW