Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
29.06.2023 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Բանկից հայտնել են, որ գործակալությունը բարելավել է նաեւ երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված հեռանկարը՝ այն սահմանելով «կայուն»:
Ըստ գործակալության, Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված կայուն հեռանկարը ցույց է տալիս, որ բանկը կպահպանի իր հիմնարար ցուցանիշների կայունությունն առաջիկա 12-18 ամսվա ընթացքում:
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը վստահեցրել է, որ բանկի ֆինանսական կայունության ամրապնդման, իրացվելիության մակարդակի բարձրացման, բանկի ակտիվների բարձր որակի ապահովումն իրենց ամենօրյա աշխատանքն է.
«Moody’s միջազգային հեղինակավոր գործակալության կողմից Կոնվերս Բանկի ՎԲԳ եւ երկարաժամկետ ավանդների հեռանկարի բարելավումը վկայում է բանկի ակտիվների որակի բարելավման եւ կապիտալի կայունության, ինչպես նաեւ բանկային համակարգի համար նոր մարտահրավերներով լի այս շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացվող միջոցառումների եւ աշխատանքների արդյունավետության մասին»,- նշել է նա:
Moody’s-ի հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականի եւ ճշգրտված ՎԲԳ-ի բարելավումը b2-ից b1-ի պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, շահութաբերության եւ իրացվելիության ցուցանիշների բարելավմամբ: Նշված գնահատականի վերանայումը հիմք է հանդիսացել նաեւ բանկի Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշի՝ B1-ից Ba3 եւ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականի՝ B1(cr)-ից Ba3(cr) մակարդակի բարձրացնելու համար:
Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: