Հայաստանում հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.5%-ով

26.06.2023 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2023թ. հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.5%-ով, իսկ 2023թ. մայիսը 2022թ. մայիսի համեմատ՝ 13.7%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 16.7%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 24.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 19.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.1%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1.6%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 86.9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 93.3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 83.3%-ով:

Աննա Այվազյան                      
Դիտում՝ 2502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW