Հայաստանը 2.9 միլիարդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախին

22.06.2023 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Արցախ #վարկ
Հայաստանի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրվի 2.9 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ:

Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:

Նշվում է, որ նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Վարկը կտրամադրվի տարեկան 0,01% տոկոսադրույքով մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով:
Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW