Հիմնադրման 15 ամյակի առթիվ Telcell ընկերությունն իրականացրել է բնակարանի, ինչպես նաեւ՝ Եգիպտոսի ուղեւորության, iPhone 14-ի, Airpods 3-ի, սմարթ ժամացույցի եւ մոտ 45 այլ թանկարժեք նվերի խաղարկություն։ Երեքուկես ամիս տեւած խաղարկությունն ամփոփվել է ապրիլի 10-ին՝ ընկերության Facebook- ի եւ YouTube -ի էջերի ուղիղ հեռարձակմամբ։Telcell ընկերությունից հայտնել են, որ խաղարկված գլխավոր մրցանակը՝ 62 քմ մակերեսով բնակարան Երեւանում, շահել է դիլիջանցի 25-ամյա Լիլիթ Աղաջանյանը: «Լիլիթը Երեւանում ապրում է վարձակալած բնակարանում։ Պատրաստվում էր դիմել հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու համար, բայց միաժամանակ հավատում էր, որ հենց ինքն է լինելու Telcell-ի խաղարկության գլխավոր հաղթողը»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ իր գործունեության ողջ ընթացքում Telcell-ը մշտապես կարեւորել է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, հարմարավետությունը, գոհունակությունն ու անվտանգությունը՝ շարունակաբար ընդլայնելով հնարավորություններն ու ծառայությունները, պարբերաբար իրականացնելով ակցիաներ օգտատերերի համար։ Մանրամասները՝ ընկերության տեսանյութում: Tweet Դիտում՝ 28783