Շրջափակման ընթացքում Արցախին հասցվել է շուրջ $337 միլիոնի վնաս

06.06.2023 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #շրջափակում #տնտեսություն #ՀՆԱ
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ $337 միլիոնի վնաս՝ հանգեցնելով մոտ 37%-ի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի ($903 մլն) չապահովմանը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ շրջափակման եւ կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը եւ եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50%-ից ավելին է։

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Նշվում է, որ շրջափակման ընթացքում Արցախ մոտ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (177 օրվա ընթացքում մոտ 70,800 տոննայի փոխարեն՝ 5,323 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 124 տոննա):
Դիտում՝ 2660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW