ԱՆԻՖ-ի տնօրենը ներկայացրել է «Այգ-1» կայանի առանձնահատկությունները

02.06.2023 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Դավիթ Փափազյան #Global Wealth Forum
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի (SWFI) Global Wealth Forum միջազգային կոնֆերանսում։

ԱՆԻՖ-ի տնօրենը խոսել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների հետ կապված պանելային քննարկմանը։ Նա ներկայացրել է Մասդար ընկերության հետ համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում ակնկալվող Հայաստանի խոշորագույն արեւային էներգիայի ծրագրի «Այգ-1» կայանի առանձնահատկությունները եւ խոսել կայունության ոլորտում ներդրումների կարեւորության մասին։

Ֆորումի շրջանակում Դավիթ Փափազյանը պարգեւատրվել է Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի «Լավ գործընկեր» պարգեւով։

Պարգեւը շնորհվում է կապիտալի ստեղծման բնագավառում անձնական ջանքերի եւ ձեռքբերումների համար։ Այս տարի պարգեւատրվողների շարքում են եղել աշխարհի մի քանի երկրների սուվերեն ֆոնդերի ղեկավարներ, պետական գործիչներ, ներդրողներ։

Լոնդոնում անցկացվող ամենամյա ֆորումին մասնակցել է ավելի քան 300 պատվիրակ մի քանի տասնյակ երկրից, այդ թվում՝ ինքնիշխան ֆոնդերի ղեկավարներ, կառավարությունների եւ պառլամենտների անդամներ, մասնավոր ներդրումային ֆոնդեր, անհատ ներդրողներ։

Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ինստիտուտի պլատֆորմի անդամ են մոտ 600 հազար ներդրումային ոլորտի պրոֆեսիոնալ ներդրումային մասնավոր եւ ինքնիշխան ֆոնդերի ներկայացուցիչներ, անհատ ներդրողներ։
Դիտում՝ 19642

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW