Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին: «Կոնվերս Բանկը մշտապես աջակցում է բիզնեսին եւ առաջարկում ֆինանսավորման ճկուն մեխանիզմներ նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական հագեցվածության եւ արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով: Այդ մեխանիզմներից մեկը ներդրված «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումն է»,-ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման եւ սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանը:Ինչպես հայտնել են բանկից, «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումը նախատեսված է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Դրա շրջանակում բանկն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում՝ առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով, մարման 84 ամիս առավելագույն ժամկետով:Բանկի տաղավարի այցելուները ցուցահանդեսի ժամանակ կստանան մանրամասն տեղեկատվություն եւ համապատասխան խորհրդատվություն «Կոնվերս Լիզինգ» ֆինանսավորման վերաբերյալ եւ ցանկության դեպքում հնարավորություն կունենան լրացնել ֆինանսավորման հայտը: Բանկի աշխատակիցները կպատասխանեն նաեւ բիզնեսի ֆինանսավորման այլ հնարավորություններին վերաբերող հարցերին՝ առաջարկելով լավագույն լուծում:Նշվում է, որ բանկը լիզինգային ֆինանսավորում է իրականացնում նաեւ «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, որի դեպքում տոկոսադրույքները մինչեւ 10%-ով սուբսիդավորվում են կառավարության կողմից:«Կոնվերս լիզինգ»-ի մանրամասներն՝ այստեղ, տեսանյութն՝ այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2159