Փաշինյան. Այսօրվա բարձր աճը նաեւ տնտեսական ազատությունների արդյունք է

31.05.2023 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #տնտեսական ազատություններ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, եւ սա մեր համոզմունքն է եւ մեր ռազմավարությունը»:

«Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ժողովուրդը վարում են», -ասել է նա՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումին:

«Սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ:

Բայց նաեւ ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաեւ տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետեւ եթե տնտեսությունը կառավարելի լիներ եւ կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ եւ խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաեւ տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար եւ վճռական պահին եկավ մեզ օգնության», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW