ՌԴ-ից ՀՀ լաստանավով կամ նավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը կփոխհատուցվեն
25.05.2023 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputnik-georgia.com

Որոշմամբ առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով եւ/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։
«Լաստանավով եւ/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաեւ արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։
Հիմնավորման համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի եւ/կամ նավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, եւ կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում: Ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետեւանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները»,- ասված է որոշման մեջ:
Նախատեսվում է՝ օպերատորի կողմից լաստանավով կամ նավով Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ եւ/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 ՀՀ դրամ՝ անկախ հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: