Քննարկվել է Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթեր գործարկելու հարցը

24.05.2023 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Հայաստան #«Արմենիա» միջազգային օդանավակայան
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:

Օդանավակայանից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:

Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
Դիտում՝ 13536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW