Փաշինյան. Հայաստանը շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ

22.05.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #տնտեսական բարձր աճ
2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, այսօրվա մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 միլիարդ դրամով կամ 66,3%-ով, իսկ կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017 թվականի համեմատ ավելի են եղել 150 մլրդ դրամով կամ 163%-ով»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի առաջին 4 ամսվա տվյալներով Հայաստանը շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաեւ պետական բյուջեի մուտքերով:

«Պետական բյուջեի եկամուտներն առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր, այդ թվում՝ անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար»,- ասել է նա:
Դիտում՝ 2752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW