Իրանը նախատեսում է Ռուսաստանում երկու բանկերի մասնաճյուղեր բացել

19.05.2023 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Ռուսաստան
Իրանը մտադիր է Ռուսաստանում երկու բանկերի ներկայացուցչություններ ու մասնաճյուղեր բացել։

Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմիին։

«Մենք երկու բանկերի խորհուրդ ենք տվել բացել ներկայացուցչություններ, այնուհետեւ՝  մասնաճյուղեր՝ բացահայտելու առեւտրային եւ տնտեսական ներդրումների հնարավորությունները Ռուսաստանում», - ասել է նա։

ՏԱՍՍ-ը նշում է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան մայիսի 17-ին Իրանում ռուսական ՎՏԲ բանկի առաջին ներկայացուցչության բացմանը։
Դիտում՝ 10954

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW