1000-ից ավելի քաղաքացի օգտվում է սեզոնային զբաղվածության ծրագրից

16.05.2023 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեզոնային զբաղվածություն #հողօգտագործող
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրից օգտվում է ավելի քան 1000 քաղաքացի։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նրանք կարող են մշակել իրենց հողատարածքը պետության աջակցությամբ։

Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:

Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։  

«Միջոցառման շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք են եւ ունեն մինչեւ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող։

Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Նշվում է, որ ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։
Դիտում՝ 5753

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW