Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ» թարմացված կանխատեսումը։Զեկույցի համաձայն՝ գազի բարձր գներով խթանված գնաճը եւ ֆինանսավորման խստացված պայմանները դանդաղեցնում են տնտեսական աճը զարգացող Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս:«Կանխատեսվում է, որ 2023 թվականին երեք մայրցամաքում գտնվող՝ Բանկի գործունեության տարածաշրջաններում արտադրության ծավալը կաճի 2,2%-ով:Ակնկալվում է, որ 2024 թվականին աճը կարագանա՝ հասնելով 3,4%-ի, գնաճային ճնշումների աստիճանաբար թուլացմանը զուգահեռ։2023 թվականի համար ավելի ցածր ցուցանիշներ կանխատեսելու պատճառները հետեւյալն են․ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի տնտեսական ազդեցությունը եւ տարվա վերջին սպասվող՝ վարկային պայմանների խստացումը, հարավային եւ արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում բարեփոխումների հետաձգումը եւ զարգացած տնտեսություններում զսպված աճի ազդեցությունը, ինչպես նաեւ կայուն գնաճը եւ ֆինանսավորման պայմանների խստացումը կենտրոնական Եվրոպայում եւ Բալթյան երկրներում։2022 թվականին աճը նվազել է՝ հասնելով 3,3%-ի՝ 2021 թվականի 7,2%-ի համեմատ, որը գրանցվել էր նախքան Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ: Այս տեխնիկական ռեցեսիան չորրորդն է ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանում 1990-ականների կեսերից ի վեր՝ նախորդ երեք անկումները գրանցվել էին 1997-98 թվականներին Ասիայում եւ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամերի, 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ Covid-19 համաճարակի ընթացքում»,- ասված է ՎԶԵԲ կանխատեսման մեջ։Նշվում է, որ 2022 թվականի եռամսյակային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի վաղ գնահատականների հիմքում ընկած տվյալները դեռ նախնական են եւ կարող են վերանայվել։«Գնաճը, հավանաբար, սկսել է նվազել, քանի որ էներգակիրների գները չափավոր են դարձել, սակայն մարտին ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում միջին ցուցանիշը դեռ կազմում էր 14,3%։ Իրավիճակը ՎԶԵԲ-ի տարածաշրջաններումՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Կենտրոնական Ասիայում աճը կայուն կլինի՝ 5,2%, 2023 թվականին եւ 5,4%՝ 2024 թվականին:Ռուսական ձեռնարկությունների տեղափոխումը եւ նավթի արտահանման ավելացումը խթանում են տնտեսական աճը Ղազախստանում, մինչդեռ Մոնղոլիան շահում է հանքարդյունաբերության ընդլայնումից եւ Չինաստանի վերաբացումից։ «Ակնկալվում է, որ Կենտրոնական Եվրոպայում եւ Բալթյան երկրներում 2023 թվականին արտադրությունը համեստորեն կաճի՝ 0,5%-ով։ Ակնկալվում է, որ 2024 թվականին աճի ցուցանիշը կկազմի 2,9%։ Ակնկալվում է, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում (բացառությամբ Ուկրաինայի) աճը կդանդաղի, քանի որ այն արտառոց գործոնները, որոնք 2022 թվականին խթանում էին տնտեսական ակտիվությունը, այժմ սահմանափակ են։ Կանխատեսվում է, որ տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, կաճի 1,9%-ով 2023 թվականին եւ 3,3%-ով՝ 2024 թվականին: Ակնկալվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը համեստորեն կաճի՝ 1%-ով 2023 թվականին եւ 3%-ով՝ 2024 թվականին, քանի որ բիզնեսները հարմարվում են պատերազմական պայմաններին»,- ասված է զեկույցում։ Նշվում է, որ 2023թ.-ի աճի կանխատեսումները վերանայվել են Եվրամիության (ԵՄ) հարավ-արեւելյան երկրների տնտեսությունների համար՝ հենվելով եվրոգոտուն միանալու հեռանկարի վրա, որը կխթանի ներդրողների վստահությունը Բուլղարիայում, պետական ներդրումների ավելացումը Ռումինիայում եւ ավելի բարձր արդյունքների փոխադրման էֆեկտը Հունսատանում 2022 թվականի վերջին եռամսյակներում: Ակնկալվում է, որ տարածաշրջանը կաճի 2,3%-ով 2023 թվականին եւ 3%-ով՝ 2024 թվականին։ «Ակնկալվում է, որ հարավային եւ արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում արտադրության ծավալը կաճի 3,6%-ով 2023 թվականին եւ 4,4%-ով՝ 2024 թվականին: Ակնկալվում է, որ 2023 թվականին Թուրքիայում տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով 2,5%, իսկ 2024 թվականին՝ 3%: 2023 թվականի կանխատեսման վերանայումը դեպի նվազում արտացոլում է 2023 թվականի փետրվարի երկրաշարժերի ազդեցությունը, ինչպես նաեւ 2023 թվականի երկրորդ կեսին վարկերի տրամադրման սպասվող խստացումը»,- ասված է կանխատեսման մեջ։ Tweet Դիտում՝ 2823