«Դի-Էս-Էյ խորհրդատվական խմբի» փորձագետները գտնում են, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը Հայաստանում հիմնված է լինելու ներքին պահանջարկի վրա:Այդ մասին ասվում է ընկերության «Տնտեսական ա՞ճ, թե՞ հանգամանքների գովերգում. վիճակագրությունն ընդդեմ բովանդակության» ուսումնասիրության մեջ:Փաստաթղթում նշվում է, որ տնտեսական աճը ըստ էության՝ գեներացվում է տնտեսության «ոչ արտահանելի» ճյուղերում, «ինչը նշանակում է, որ կանխատեսվող տնտեսական աճը ենթարկվելու է արտածին գործոններով պայմանավորված ռիսկերի, քանի որ ներքին պահանաջարկի ցանկացած տատանում (շոկ) կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական աճի ստագնացիայի, այլ նաեւ՝ նույնիսկ տնտեսական անկման»։Ուսումնասիրության ներածական մասում նշվում է, որ «տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) հատկապես նախորդ տարվա տնտեսական իրադարձությունները բնութագրելիս դարձել է Հայաստանի տնտեսության «աննախադեպ» աճի տեմպերը ներկայացնող հիմնական ցուցանիշը, քանի որ, ըստ էության, դրա վերաբերյալ տվյալներն ունեն օգտագործողների լայն շրջանակ»:«Շատ դեպքերում ՏԱՑ-ը հանրությանը (գիտակցաբար կամ անգիտակցաբար) ներկայացվում է որպես տնտեսական աճ (ՀՆԱ-ի աճ), որը ոչ միայն մեթոդաբանական առումով անընդունելի է, այլեւ՝ բովանդակային առումով հանդիսանում է տեղեկատվական մանիպուլյացիա», - գրում են հեղինակները:«Ելնելով այն հանգամանքից, որ տնտեսության «ոչ արտահանելի» հատվածի տնտեսական ակտիվությունը ուղղակիորեն կախված է ներքին պահանջարկի աճով, որն իր հերթին բավականին սահմանափակ է (ՀՀ ներքին շուկայի գնողունակությունը ակնհայտորեն անսահմանափակ չէ) ակնկալվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի հարկաբյուջետային քաղաքականության այնպիսի ակտիվ միջոցառումներ, որոնք իրենց նշանակությամբ եւ փաստացի գործնական արդյունքներով մի կողմից առանցքային դեր կունենան տնտեսությունում գոյացող ռեսուրսները արդյունավետ վերաբաշխելու եւ տնտեսական պոտենցիալը բարձրացնելու գործում, մյուս կողմից՝ կչեզոքացնեն ներքին պահանջարկի վրա ազդող արտածին գործոնների ազդեցության անբարենպաստ հետեւանքները:Այս պահին կարծես թե ՀՀ կառավարության կողմից վարվող հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումները հստակ չեն, իսկ արդյունքները` ոչ տեսանելի», - ասվում է ուսումնասիրության վերջնամասում: Tweet Դիտում՝ 5069