Ադրբեջանում հաստատվել է ֆինանսական շուկաներում կիբերանվտանգության ռազմավարությունը

12.05.2023 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան # կիբերանվտանգության ռազմավարություն Ֆինանսական շուկաներում
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հաստատել է «Ֆինանսական շուկաներում կիբերանվտանգության ռազմավարությունը»։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», ռազմավարությունն ընդունվել է երկրում ֆինանսական կայունություն ապահովելու, կիբեր սպառնալիքների եւ ռիսկերի համապատասխան վերահսկողության մեխանիզմների ներդրման նպատակով։

Ռազմավարությունը ներառում է 5 առաջնահերթություն.

1. ֆինանսական շուկաներում տեղեկատվական անվտանգության եւ կիբերանվտանգության կարգավորող դաշտի ամրապնդում;

2. Ֆինանսական շուկաներում կիբեր ռիսկերի կառավարման մշակույթի ամրապնդում;

3. տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման համակարգի ձեւավորում՝ ֆինանսական շուկաներում կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով;

4. Ֆինանսական շուկաներում կիբեր դիմադրելիության բարձրացում;

5. Ֆինանսական շուկաներում տեղեկատվական անվտանգության եւ կիբերանվտանգության մշակույթի ձեւավորում;

Ռազմավարությունը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) աջակցությամբ։
Դիտում՝ 11094

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW