Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ, Օքսֆորդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Բեատա Յավորչիկը հիշատակել է Հայաստանը «եվրասիական առեւտրային կարուսելների» համատեքստում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները մտնում են ռուսական շուկա։«Այն պահից, երբ անցյալ տարի Ռուսաստանը սկսեց իր ներխուժումն Ուկրաինա, արտահանումը ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից կրճատվել է ավելի քան կիսով չափ: Այնուամենայնիվ, կտրուկ աճել է ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից արտահանումը դեպի Հայաստան, Ղազախստան եւ Ղրղզստան, հատկապես այն ապրանքների, որոնք պատժամիջոցների ենթակա են:Եվ այս երեք երկրներն ավելացրել են արտահանումը Ռուսաստան, հատկապես՝ ապրանքների, որոնք ենթական են պատժամիջոցների։Թեեւ այս փոփոխությունները անազնիվ խաղ ի ապացույց չեն հանդիսանում, դրանք վկայում են, որ պատժամիջոցների ենթակա ապրանքների մի մասը ռուսական շուկա է մտնում եվրասիական առեւտրային կարուսելների միջոցով: Չնայած նրան, որ եվրասիական նոր հոսքերը ներկայումս կազմում են ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից դեպի Ռուսաստան ուղղակի արտահանման անկման միայն 5-ից 10%-ը, այդ մասնաբաժինը աճում է եւ արդեն շատ բարձր է տասնյակ կոնկրետ ապրանքների համար»,- նշում է Բեատա Յավորչիկը՝ Project Syndicate-ի համար գրված «Եվրասիական արտահոսքերը Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներում» հոդվածում: Tweet Դիտում՝ 22100