«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին: Ծրագիրն օգնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ եւ կիրառել դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով եւ անհրաժեշտ բուժմամբ։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշել է, որ երեխաները մշտապես Իդրամի եւ IDBank-ի ուշադրության կենտրոնում են։«Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն երեխաների կրթական ծրագրերին, այլեւ ակտիվորեն աջակցում ենք երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամներին։ Մի դրամի ուժի գործարկումից ի վեր ավելի քան 48 միլիոն դրամ ենք հատկացրել հենց այդ ուղղությանը, քանի որ ամեն ինչ անում ենք առողջ երեխաներ, առողջ հասարակություն եւ առողջ ապագա ունենալու համար», - ասել է Արսեն Քդենյանը։ «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա գումարը կհատկացվի էպիլեպսիա եւ այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններով (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ) եւ ժամանակակից դեղամիջոցներով։ «Այս անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաեւ հնարավորություն է ստանում իրականացնել երկար սպասված նախագծեր եւ ծրագրված միջոցառումներ», - նշել է Ելենա Բաղդասարյանը։«Մի դրամի ուժը» շարունակում է գործունեությունը․ յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով եւ երկու ընկերությունների տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 67267