Այսուհետ IDBank-ի Ռոքեթ Լայն թվային ապառիկը հասանելի կլինի ավելի երկար ժամկետով. այն կախված կլինի դրա գումարի չափից։IDBank-ից տեղեկացնում են, որ մինչեւ 100,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում վարկի առավելագույն ժամկետը 6 ամիս է, 100,000 ՀՀ դրամից մինչեւ 500,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետն արդեն 36 ամիս է։Հաճախորդը Rocket Line 0% ծառայությունից նախկին մինչեւ 6 ամիս ժամկետի փոխարեն այսուհետ կարող է օգտվել մինչեւ 12 ամիս ժամկետով՝ կախված կոնկրետ վաճառակետում գործող պայմաններից։«Ինչ վերաբերում է մարումների ձեւաչափին, ապա պետք է նշել այն նորույթը, որ 9-ից 36 ամիս ժամկետով Rocket line ստանալու դեպքում հաճախորդը վճարումները իրականացնելու է անուիտետային տարբերակով, այսինքն՝ կատարելու է հավասարաչափ մարումներ ընտրած ամիսների ընթացքում։ Դասական Rocket line-ը շարունակում է գործել նույն պայմաններով. եթե ընտրել եք մինչեւ 6 ամիս վճարման ժամկետ, ապա գումարը կարող եք վճարել մաս-մաս կամ ամբողջովին մինչ թվային ապառիկի վերջնաժամկետը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը նշել է, որ նոր փոփոխությունը գերազանց առաջարկ է ոչ միայն հաճախորդների համար՝ հարմարավետության եւ ճկունության տեսանկյունից, այլեւ լավ տարբերակ է բիզնեսի համար էլ ավելի շատ հաճախորդ ներգրավելու։ «Մենք նկատեցինք, որ թե՛ գործընկեր վաճառակետերի, թե՛ հաճախորդների կողմից մեծ պահանջարկ կար Rocket Line եւ Rocket Line 0%-ի ժամկետների երկարաձգման մասով։ Հենց դրա համար «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ձեւաչափն էլ ավելի հարմարեցվեց հաճախորդներին՝ տալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու վճարումների առավելագույն ժամկետը», - ասել է Տիգրան Մխիթարյանը։ Ավելի երկար ժամկետով Ռոքեթ Լայնից օգտվելու համար հարկավոր է թարմացնել Idram&IDBank հավելվածը, եւ թվային ապառիկով վճարումներ կատարելու պահին պարզապես ընտրել այն ժամկետը, որը հարմար է։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 27724