Մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում պետական սահմանը հատող թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։ Անցակետում թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով մեկնարկել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ։Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։ «Ուղեւորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ եւ սահուն ռեժիմով», - ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3305