Ադրբեջանի արժութային պահուստները գերազանցել են 65 մլրդ դոլարը

04.05.2023 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են ռեկորդային $ 65,7 մլրդ ցուցանիշին։

«Ռազմավարական արժութային պահուստների ծավալը 2023 թվականի չորս ամիսների ընթացքում աճել է 12,3 տոկոսով կամ 7,2 միլիարդ դոլարով՝ հասնելով 65,7 միլիարդ դոլարի», - ասել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քյազիմովը։

Կենտրոնական բանկի արժութային պահուստները 2023 թվականի հունվար-ապրիլին աճել են 193,5 մլն դոլարով՝ հասնելով 9,2 մլրդ դոլարի։

Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները ձևավորվում են Կենտրոնական բանկի պահուստներից, Պետական նավթային հիմնադրամի ակտիվներից եւ ֆինանսների նախարարության գանձապետական միջոցներից։
Դիտում՝ 6957

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW