Թուրքիայի արտահանման ծավալն ապրիլին գերազանցել է $19 միլիարդը

03.05.2023 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #արտահանման ծավալ
Թուրքիայի արտահանման ծավալը 2023 թվականի ապրիլին կազմել է $19,3 մլրդ, հայտնում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտահանողների ասամբլեայի ղեկավար Մուստաֆա Գյուլթեփեին։

Ապրիլին Թուրքիայի արտահանման զամբյուղում ամենամեծ բաժին է զբաղեցրել ավտոմոբիլային արտադրանքը։

Արտահանման ընդհանուր ծավալից քիմիական արդյունաբերությանը բաժին է ընկել $2,4 մլրդ, տեքստիլ արդյունաբերությանը` $1,5 մլրդ, էլեկտրոնիկային՝ $1,2 մլրդ, պողպատին՝ $1,1 մլրդ։
Դիտում՝ 4349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW