Wizz Air ավիաընկերությունն ընդլայնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը։«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ ապրիլի 30-ին ավիաընկերությունը մեկնարկել է երկու նոր ուղղություն՝ դեպի Սոֆիա (յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի) եւ Դորտմունդ (յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի): Հունիսի 26-ից կմեկնարկեն Պրահա-Երեւան-Պրահա չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ: Tweet Դիտում՝ 1423