«Պետք է քաղաքացիներին ի ցույց դնենք, որ ՀՆԱ-ի համեմատ թեթև պարտք ունենք»
27.04.2023 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նրա խոսքով՝ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ ($10,086.4 միլիոն). արտաքին պարտքը նվազել է եւ դրամային, եւ դոլարային արտահայտությամբ:
«Պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է եւ արտարժույթով պարտքի չափաբաժինն էականորեն նվազել է: Սա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը, եւ մենք դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչեւ 40%: 10%-ից ավելի դրամային չափաբաժինն ավելացրել է: Դա մասամբ պայմանավորված է նաեւ դրամի արժեւորմամբ: Եթե խոսենք պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, դրա մի մասը պայմանավորված է դրամի արժեւորմամբ, որովհետեւ մեր պարտքի զգալի մասն արտարժույթով է: Իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաեւ բյուջեի պակասուրդը, երբ ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ՝ սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը»,- ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է.
«Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ թեթեւ պարտք ունենք: 46%-ով Հայաստանը համարվում է վերստին թեթեւ պարտքային բեռ ունեցող երկիր»։
Նա կարեւորել է, որ այս ցուցանիշով ՀՆԱ-ի նկատմամբ պարտքերի կշիռն էականորեն նվազել է:
«Անհրաժեշտության դեպքում կարող ենք պետական շատ կարեւոր ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: