Քննարկվել են Ֆլայ Արնա-ի զարգացման հարցերը

27.04.2023 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆլայ Արնա #ԱՆԻՖ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնա ավիաընկերության խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի եւ Ֆլայ Արնայի գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի հետ:

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանը կարեւորվել է ուղեւորների սպասարկման որակի շարունակական բարելավումը եւ չվերթների աշխարհագրության ընդլայնումը, ասված է ԱՆԻՖ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 9695

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW