C-pos. նոր խոսք՝ վճարումների ընդունման ոլորտում

25.04.2023 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #C-pos
Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը:

C-pos-ը նոր խոսք է ծառայությունների եւ սպասարկման ոլորտում

C-pos-ը նորարարական լուծում է. հավելված, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ եւ ցանկացած պահի ու վայրում ընդունել անկանխիկ վճարումներ սպասարկման եւ ծառայությունների ոլորտի ընկերություններում՝ մթերային կամ բանջարեղենի խանութում, սրճարանում կամ հաճախորդին առաքանին փոխանցելիս:

Այն հարմար է մեծ, միջին ու փոքր բիզնեսի համար՝ մատչելի է ու օգտագործման տեսանկյունից հարմարավետ:

«Որպես տերմինալ ծառայող հեռախոսը միշտ ձեզ հետ է. վճարումներ կարող եք ստանալ ցանկացած պահի ու վայրում: Հավելվածը ներբեռնելուց հետո POS տերմինալ կամ անկանխիկ վճարումների ընդունման համար որեւէ այլ սարքեր գնելու, սպասարկման համար հավելյալ ծախսեր կատարելու անհրաժեշտություն չի լինի»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

C-pos-ը հնարավորություններով չի զիջում սովորական ՊՈՍ տերմինալներին

Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածով հնարավոր է.

- Հեշտությամբ ընդունել վճարումներ

- Վերադարձնել գումարը

- Ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով

- Դիտել վճարումների պատմությունը

Հնարավոր է ընդունել.

- Անհպում վճարումներ Apple Pay, Google Pay, Samsung Pay եւ այլ դրամապանակներից

- NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից

- Կարելի է օգտագործել ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» եւ «Mir» քարտատեսակներից

C-pos-ով վճարումներն անվտանգ են

C-pos-ով անկանխիկ գործարքները երաշխավորված են միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերով:

Բանկի հաճախորդ չլինելը C-pos-ից հրաժարվելու առիթ չէ

Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդները, այլեւ՝ տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW