Մարտին 851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

25.04.2023 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում է արձանագրել է 851 հարկ վճարողի մոտ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 305.9 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկն՝ այստեղ:
 
Դիտում՝ 1299

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW